Showing 20 results for Բանաստեղծություններ

Բանաստեղծություններ cover
Poetry2016-09-26

Բանաստեղծություններ

Թովմասյան, Գեորգի

Բնությունը նրան օժտել էր գեղեցիկը զգալու, տեսնելու եւ վերարտադրելու բացառիկ շնորհով։ Նա սիրում էր հայրենի բնաշխարհի ամեն մի քարը, թուփը, ծառ ու ծաղիկը։ Բացառիկ աշխատասեր էր, անդադրում ազատ պահեր էր գտնում լինելու գեղատեսիլ բնության գրկում, հիանալու իր արվեստանոցի պատշգամբից երեւացող Բազումի եւ Գեղամա լեռներով, արեւածագը եւ մայրամուտը գերում էին նրան դառնում կտավներ, ծաղիկների անզուգական շարքեր, որոնց նայելիս թվում էր՝ զգում էիր նրանց դաշտային բուրմունքը։ Նա նաեւ բանաստեղծական խառնվածքի մարդ էր, շրջապատող ընկերները, մտերիմները հավաքների ժամանակ սիրում էին մեջբերումներ անել նրա գողտրիկ բանաստեղծություններից գիտեին, որ նաեւ ստեղծագործում է։ Թովմասյանական բանաստեղծական աշխարհը նրա կտավների մասն էին, շարունակությունը։ Այստեղ կային սիրո, խոհափիլիսոփայական, բնության երգեր, որոնց թիվը, ափսոս, չհասցրեց նոր գործերով բազմապատկել։ Երբ մենակ էր, գրում էր, որ տարիքը իրեն բնավ չի փոխել... Էլ ես ջահել չեմ, տարիքս վկա... Ու սիրտս թեեւ առաջվանը չէ, բայց երբ տեսնում եմ մի աղջկա... Նորից դառնում եմ խելառ ու ջահել կտավների պես մաքրամաքուր գույնի ու այդ շարքում “կապույտ” երանգի առկայությունը։ “Ամեն ինչ, ամեն ինչ կապույտ է”։ Երազների ուրույն աշխարհ... “Ծանոթ պուրակի, կանաչ բարդու ստվերում հանդիպումների հուշ-հիշողություն...” Երազկոտ բանաստեղծական աշխարհը անգամ դաժան հիվանդության մահճում նրան ռոմանտիկ էր պահպանում։ Ինքը չկա, բայց կան նրա կտավները գողտրիկ բանաստեղծական տողեր, որտեղ ինքն ապրում է.

Բանաստեղծություններ cover
Poetry2018-02-10

Բանաստեղծություններ

Աթաբեկ Խնկոյան

Խորիմաստ ու խոսուն են Խնկո Ապոր բանաստեղծությունները: Դրանցում փառաբանվում է աշխատավոր մարդը(Գյուղացին ու Աստվածը), դատապարտում նախանձը: Ինչպես իր առակներում ու հեքիաթներում, բանաստեղծություններում եւս հեղինակը վեր է հանում հասարակական տարբեր խավերի արատները, ծաղրում ընչաքաղցությունը, փառաբանում տաղանդն ու գովաբանում գեղեցկությունը: Խնկո Ապոր բանաստեղծություններում կենդանիները, բնության տարերքներն ու անշունչ առարկաները կենդանանում, շունչ ու հոգի են առնում, ու դրանց միջոցով գրողը ներկայացնում է մարդկության արատներն եւ վեհացնում մաքուրն ու շիտակը ( Ամպն ու Սարը, Քամին ու Մարագը, Հիվանդ եղջերուն, Անծեղն ու Առյուծը): Աթաբեկ Խնկոյանը մեզ է փոխանցել նաեւ բազմաթիվ փոխադրություններ, վիպասանության փայլուն նմուշներ, որոնք մինչ օրս էլ հիացնում են իրենց կատարելությամբ, մտքի սրությամբ ու անկեղծությամբ:

Բանաստեղծություններ cover
Fiction2015-10-09

Բանաստեղծություններ

Քուչակ, Նահապետ

Նահապետ Քուչակի անունով գրավոր եւ բանավոր ավանդությամբ պահպանվել եւ առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական եւ սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաեւ միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տեւկանցի «Հայերգ» գրքից (1882) եւ հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետեւել են նաեւ ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեեւ 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում եւս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել եւ բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական եւ հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ եւ հարուստ ժառանգությունը։

Բանաստեղծություններ cover
Poetry2017-08-11

Բանաստեղծություններ

Լիակատար ժողովածու

Վահան Տերյան, Vahan Teryan

Հրատարակությունն ամփոփում է Վահան Տերյանի բանաստեղծական ժառանգությունը։ 1985թ. Էդ. Ջրբաշյանի խմբագրությամբ լիակատար ժողովածուի համեմատ ուղղված են որոշ վրիպակներ և բնագրային սխալներ։

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր cover
Fiction2015-10-09

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր

Թոթովենց, Վահան

1916-1920-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արեւելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում եւ Փարիզում։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները եւ շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։

We use optional analytics and advertising cookies to understand how visitors use Ventari, measure ads, and improve the experience. You can accept all optional cookies, allow analytics only, or decline them. See our Cookie Policy.